Ամերիկյան Նյու Յորք քաղաքի վարչությունը որոշել է սխալմամբ 23 տարի տարի ազատազրկված տղամարդուն վճարել 6,4 մլն դոլար փոխհատուցում:
Քաղաքին հաջողվել է տղամարդու հետ համաձայնագիր կնքել, որը «վերջ կդնի քաղաքի համար ողբալի պատմությանը», հաղորդում է Նյու Յորքի ֆինանսական ինսպեկտորը:
Ինչպես հաղորդվում է 1991-ին Դեւիդ Ռանտան դատապարտվել է 37 տարի ազատազրկման՝ ռաբին Հասկել Վերբերգերի սպանության համար: Ռանտային մեղավոր են ճանաչել ականատեսների վկայության հիման վրա:
Հետագայում պարզվել է, որ դետեկտիվը, ով զբաղվել է այդ գործով ճնշում է գործադրել ականատեսների վրա: 2011-ին գործը վերանայվել է ու բազմաթիվ վկաներ փոխել են իրենց ցուցմունքները: Բացի այդ, բացահայտվել են հետաքննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ սխալներ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ազատ արձակվելու հաջորդ օրն իսկ Ռենտան սրտի կաթված է տարել:




























