Հայաստանում  միջազգային փոխադրող ընկերությունները ապօրինաբար 10 դոլար (4 հազար դրամ) հավելավճար են վերցնում ծանրոցների համար: Այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է  «Ալիաս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, իրավաբան Լեւոն Խալաթյանը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը: Նա ուշադրություն է դարձրել, որ փոխադրող ընկերությունների սակագինը ներառում է նաեւ վերաուղարկումը՝  «դռնեդուռ», որի մասին նախապես տեղեկացվում է: Նշանակում է՝  հավելավճարը հիմնավորված չէ:

«Ընկերությունները ծանրոցները պահում են իրենց մոտ, մինչեւ չեն ստանում գումարը: Այդպես են վարվում DHL-ը եւ UPS-ը: Մենք այդ խախտման մասին արդեն հայտնել ենք Հանձնաժողովին, որը համաձայնել է քննարկել հարցը», - նշել է Խալաթյանը: