ՆԱՏՕ-ն դատապարտում է Ուկրաինայում սարսափելի արյունահեղությունն ու կոչ անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ես դատապարտում եմ Ուկրաինայի զազրելի արյունահեղությունը եւ կոչ անում բոլոր կողմերին կանգնեցնել բռնության խելահեղ պարույրը»,-ասել է Ռասմուսենը:

«Ուկրաինական կառավարության վրա հատուկ պատասխանատվություն է դրված՝ ապահովել, որ Զինված ուժերը չմիջամտեն քաղաքական ճգնաժամին ու չգրոհեն Ուկրաինայի քաղաքացիների վրա: Առաջխաղացման միակ ուղին բանակցություններն են, ուստի մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը»,-ասել է գլխավոր քարտուղարը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: