Ուկրաինան հրաժարվել է երկամյա եվրապարտատոմսերի լրացուցիչ թողարկումից՝ 1 մլրդ 984 մլն 838 հազար դոլար ծավալով, որի մարումը պիտի սկսվեր 2015-ից: Համապատասխան ինֆորմացիան հրապարակել է Իռլանդական ֆոնդային բորսան՝ վկայակոչելով էմիտետը:
Հաղորդվում է, որ ISE-ը չեղյալ է հայտարարել Ուկրաինային երկամյա եվրապարտատոմսերի լրացուցիչ թողարկումները լիսթինգում ներառելուց՝ պատճառաբանելով, որ դրանք դեռեւս էմիտավորված չեն:
Ինչպես սպասվում էր, այդ արժեթղթերրը պետք է գներ Ռուսաստանը, ինչի մասին հայտարարել էր ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլանովը:
Հենց նույն ժամանակ Ուկրաինան իր արժեթղթերը տեղադրել է Իռլանդական ֆոնդային բորսայում, որը հայտարարել էր դրանք իր պաշտոնական լիսթինգում ներառելու մասին:


























