Առեւտրով զբաղվողները կցանկանային ավելի լավ հասկանալ Հայաստանում ՀԴՄ-ների  գնագոյացման գործընթացը: Այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է  «Ալիաս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, իրավաբան Լեւոն Խալաթյանը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը:  Նա նշել է, որ Պետեկամուտների կոմիտեն էլ ինքը լիցենզավորում է սարքերը եւ ինքն էլ վաճառում դրանք. շահերի հակասություն են ծագում:

«Օրինակի համար. պատկերացրեք, եթե ԿԲ-ն ոչ միայն լիցենզավորի այլ բանկերին, այլեւ մրցակցի նրանց հետ: Իհարկե, խորհելու առիթ կստեղծվի: Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես են գոյանում ՀԴՄ-ների  գները, ինչու դրանք արժեն 360 հազար դրամ: Դա քիչ գումար չէ, հատկապես փոքր բիզնեսի համար: Արդյունքում՝ յուրաքանչյուր նոր սարք գնելը խնդիր է դառնում», - նշել է Խալաթյանը: