Ինտերնետ-հանրագիտարան Wikipedia-ի անգլալեզու տարբերակը կարող է հրատարակվել որպես բազմահատորյակ: Ներկայումս այդ նպատակով միջոցներ են հավաքագրվում: Հանրագիտարանի թողարկման համար կպահանջվի 50 հազար դոլար:
Հաղորդվում է, որ մոտ չորս միլիոն անգլիական հոդվածները թողարկելու համար հարկավոր կլինի ստեղծել հազարավոր գրքերը՝ յուրաքանչյուրը 1200 էջ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Տվյալ պահի դրությամբ հավաքվել է մոտ 2500 դոլար: Միջոցների հավաքագրմանն ուղղված ակցիան կշարունակվի մինչեւ ապրիլի 11-ը:




























