Գիտնականները հայտնաբերել են «բռնության գենը», որը երեխաներին տեսախղերից կախվածության մեջ է գցում: Այն նաեւ կապված է հիպերակտիվության ախտանիշի եւ ուշադրության դեֆիցիտի հետ: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հաճախ ագրեսիվ խաղեր խաղացող կամ հեռուստաշոուներում ագրեսիա դիտող երեխաները գենոմներում ընդհանրություններ ունեն:
Մասնագետները հետազոտել են 5-ից 9 տարեկան երեխաների 1600 ծնողների: Ծնողները գրել են, թե երեխաներն ինչ ծավալով են առնչվել բռնությունների հետ: Իսկ գիտնականները ստուգել են ծննդյան ժամանակ երեխաների ԴՆԹ-ն: Պարզվել է, որ որոշակի գենային տարբերակն ավելացրել է հավանականությունը, որ երեխան ագրեսիվ հաղորդումներ կդիտի, կամ Grand Theft Auto եւ Call of Duty կարգի խաղեր կխաղա:




























