Ռուսական Կուրսկ քաղաքում ընթերցվել է թոշակառու Էմիլիա Զախարովայի դատավճիռը, ով դաժանաբար սպանել ու կողոպտել էր փոստատարին: Նա դատապարտվել է 12,5 տարի ազատազրկման: Բացի այդ, նա տուժածի ընտանիքին պետք է վճարի մեկ մլն ռուբլի, ինչպես նաեւ «Ռուսաստանի փոստին» վերադարձնի գողացված 107 հազար ռուբլին:
Հաղորդվում է, որ սպանությունը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին: Քննիչների կարծիքով՝ թոշակառուն մանրամասնորեն ծրագրել է սպանությունը: Կենսաթոշակը ստանալու օրը, երբ փոստատար-կինը մտել է Զախարովայի բնակարան, նա բազմաթիվ դանակի հարվածներ է հասցրել կնոջը ու մարմինը ուրս բերել շքամուտք:
Դատապարտյալի խոսքով՝ ինքը սպանությունը կատարել է խանդից դրդված ու ինքնաբուխ կերպով: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























