Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 24-ին, ժամը 15-ին տեղի կունենա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով վարույթը կարճելու մասին երկրորդ որոշման դեմ բողոքի քննությունը:
Կանանց նկատմամբ բռնության դեմ Կոալիցիան հիշեցնում է, որ 20-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության վերաբերյալ գործի քննությունը կատարվել էր Կոտայքի մարզի քննչական բաժնում, որտեղ էլ կայացվել էր գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ, սակայն, գործի քննությունը վերաբացվել էր, իսկ վերաբացված գործով քննությունը Քննչական գլխավոր վարրության կողմից հանձնարարվել էր Նոր Նորքի քննչական բաժնին: Վերջինիս կողմից 2013թ. նոյեմբերի 20–ին կայացվել էր գործի վարույթը կարճելու մասին թվով 2-րդ որոշումը:
Այդ որոշման դեմ ներկայացված բողոքը Երեւան քաղաքի դատախազությունը մերժել էր: Այժմ բողոքին լուծում տալու է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:



























