Մոսկվայի քրեական հետախուզման աշխատակիցները բռնել են կազմակերպված հանցավոր խմբի 17 անդամների: Նրանք զբաղվել են բնակարանային կողոպուտներով, թալանով, ավազակային հարձակումներով: Գործողությունն իրականացվել է միաժամանակ յոթ հասցեներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանությունից հաղորդել են, որ հանցախմբի անդամները վրացիներ ու աբխազներ են, այդ թվում՝ հանցախմբի առաջնորդը: