Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանի քայմաքամ (շրջանի կառավարիչ-խմբ) Ջիհաթ Արըքն այցելել է Չալըշըրլար գյուղում ապրող հայ ընտանիքներին։
Թուրքական «Անադոլու» գործողության փոխանցմամբ՝ Բաթման նահանգի Սասունի շրջանի քայմաքամ Ջիհաթ Արըքը եւ շրջանի մուֆթու (կրոնական պատասխանատու-խմբ) Աբդուլհալըք Օջաքհանօղլուն Չալըշըրլար գյուղի գյուղապետի ուղեկցությամբ այցելել են Չալըշըրլարում ապրող հայ ընտանիքներին։
Քայմաքամն ավելի ուշ հայտնել է, որ Չալըշըրլարում հանդիպել է մոտ 30 հայերի հետ, խոսել նրանց հետ։ «Մեր հայ քաղաքացիների հետ մի սեղանի շուրջ զրուցեցինք։ Այս այցը տվեց տարբեր ազգերի՝ միմյան հետ ապրելու գեղեցկությունը»,-ասել է Սասունի քայմաքամը։



























