Մոսկվայում ՆԳՆ ԳՎ աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Զվիադ Օզմանյանին՝ նույն ինքը Զվիադ Թբիլիսսկի:

Նրան խուզարկելիս իրավապահները հայտնաբերել ու առգրավել են 1,8 գ հերոին, ինչը նա չի ժխտել: Բացի այդ, իրավապահների մոտ կասկած է հարուցել Զվիադի նոր ազգանունը՝ նախկինում նա հայտնի էր որպես Օզմանով եւ 2005-ին դատապարտված է եղել բջջայինների առեւանգման համար: Այս մասին հաղորդում է «Փրայմ Քրայմը»:

Հիշեցնենք, որ ազգությամբ քուրդ, ծնունդով Թբիլիսիից Զվիադ Օզմանյանը «թագադրվել էր» Դեդ Հասանի կլանի կողմից՝ նրա սպանությունից երեք շաբաթ անց: