ԱՄՆ-ի համապատասխան խանութներում ատրճանակ է հայտնվել՝ համալրված ռադիոսկաներով: Զենքն աշխատում է միայն տիրոջ ձեռքում:

Գաղտնիքն այն է, որ Armatix iP1-ը վաճառվում է ձեռքի ժամացույցի հետ միասին:  Ատրճանակի եւ ժամացույցի «միակցումը» կատարվում է 35 սմ հեռավորությունից: Բացի դրանից, զենքն ունի ցուցիչներ, որոնք վկայում են տեխնիկայի վիճակի մասին.  եթե վառվում է «կարմիրը», գործածել չի կարելի,  «կանաչի» դեպքում՝ կարելի է: 

Ատրճանակն առայժմ կա միայն Կալիֆորնիայում: Արժեքը  1800 դոլար է: Արտադրողները կարծում են, որ իրենց ապրանքը կգտնի իր խելամիտ գնորդներին: