Փրկարար ծառայությունը փետրվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւանի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՀՓՋ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեւանի 21 հասցեում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստում (60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է 16.40-ին, մարվել՝ 17.00-ին: Այրվել է գույք: