Ժամանակակից հայ գրողները անուշադրության են մատնված: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ «Երեւանյան բեսթսելլեր» հատուկ նախագծի շրջանակներում անցկացված գրական մցանակաբաշխության ընթացքում: Այն մեկնարկել էր մեկ տարի առաջ՝ «Արմենպրես» տեղեկատվական գործակալության նախաձեռնությամբ:

Գրողը խնդիրը կապում է նրա հետ, որ այսօր դպրոցներն ու մյուս կրթական հաստատությունները մասնակցություն չեն ունենում գեղարվեստական գրականության պրոպագանդման հարցում:

Նա նաեւ նշել է, որ դրա համար մասամբ մեղավոր են նաեւ լրատվամիջոցները, որոնք քիչ են աջակցում ժամանակակից հայ գրողների ու նրանց գրքերի մասին տեղեկատվության տարածմանը:

«Մեր լավագույն գրողները պետք է մահանան, որպեսզի նրանց մասին իմանան»,-նկատել է Միլիտոնյանը: