Բասկերի ETA խմբավորումը սկսել է զինաթափումը, հաղորդում է El Mundo-ն ՝ վկայակոչելով փորձագետների խմբին, որոնք վերահսկում են գործընթացը:
Փորձագետների խոսքով՝ «այլեւս օգտագործման ենթակա չէ զենքի ու պայթուցիկ սարքավորումների որոշակի քանակություն», ինչը նշանակալի քայլ է խմբավորման ապառազմականացման գործընթացում ու հետագայում գործընթացի ավարտի հույս է ներշնչում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
2011թ.-ին բասկ անջատողականները հայտարարել էին լիարժեք ու անհապաղ հաշտության մասին՝ այդ որոշումն անվանելով քայլ Իսպանիայից առանձնացման համար զինված պայքարի դադարեցման ճանապարհին:




























