Անկարայում առաջին ատյանի քրեական դատարանը չեղյալ է համարել թուրք ոստիկանների իրավունքը պատահականորեն խուղարկել մայրաքաղաքի բնակիչներին: Ոստիկանության ստացած լիազորդությունները վիճարկել են ընդդիմադիր պատգամավորն ու փաստաբանների մայրաքաղաքի կոլեգիան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այն մասին, որ թուրքական մայրաքաղաքի 6 շրջանների  3 մլն բնակիչներից յուրաքանչյուրը կարող է կանգնեցվել ու ոստիկանների կողմից խուզարկվել, հայտնի է դարձել անցյալ չորեքշաբթի: Անկարայի անվտանգության վարչությունը դեռ փետրվարի 12-ին ստացել էր դատարանի համախատասխան բանաձեւը, սրը գործելու էր մինչու փետրվարի 27-ը: Փետրվարի 21-ին դատարանը որոշում էր ընդունել, որում նշվում էր, որ նման խուզարկությունները հակասում են տեղական ու միջազգային մի շարք օրենսդրական նորմերի, ինչպես նաեւ խախտում են քաղաքացում իրավունքներն ու ազատությունները:

Խուզարկություններն անցկացվելու էին Անկարայի Ալթինդագ, Քեչիորեն, Մամաք, Ենիմահալե, Պուրսաքլար եւ Չանկայա թաղամասերում: Ոստիկաններն առանց դատարանի որոշման կարող էին ստուգել մարդկանց անձնական իրերը, ավտոմեքենաները. Անձնական փաստաթղթերը: Նման միջոցառումները հարուցել են հասարակության մի հատվածի կտրուկ քննադատությունը:

Ոստիկանությունը քաղաքացիների պատահական խուզարկումներն անվանում է ընթացիկ ստուգումներ, եւ ինչպես վկայում են տեղական լրատվամիջոցները, դատարաններից իրավունք է ստացել պարբերաբար անցկացնել դրանք 2013թ.-ի հոկտեմբերից:

Որքան մոտենում են մարտի 30-ին նշանակված տեղական մարմինների ընտրությունները, այնքան ավելի արդիական է դառնում անվտանգության ապահովումն ու հնարավոր սադրանքների կանխումը: