Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել խաղաղ հավաքների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդկանց հետապնդումն ու պատիժը անթույլատրելի համարելու մասին: Որոշ օրենքներ էլ ուժը կորցրած են ճանաչվել, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Տվյալ որոշման օգտին քվեարկել են դահլիճում գրանցված 395 ժողովրդական պատգամավորներից 372-ը: «Կողմ» են քվեարկել «Տարածաշրջանների կուսակցության» 127, «Բատկիվշչինա»-ի՝ 88, «ՈՒԴԱՌ»-ի՝ 40, «Սվոբոդա»-ի 38 անդամներ, 32 կոմունիստներ, 49՝ որեւէ խմբակցությունում չընդգրկվածներ:
Օրենքն ընդունվել է անմիջապես՝ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, առանց քննարկման եւ կոմիտեի որոշման:




























