Վեջինի գյուղում (Կախեթիի շրջան, Արեւելյան Վրաստան) Բոլոր Սրբերի կանացի մենաստանի հարեւանությամբ Գուրջաանիի վարչական շրջանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության ծառայության ղեկավար Թամազ Մարկոզաշվիլին հայտնաբերել է հսկայական կենդանու ոսկորներ ու ատամներ:

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մարկոզաշվիլին մյուս մասնագետների հետ պատմական հուշարձաններ էր լուսանկարում: «Մեր ուշադրությունը  գրավեց վայրը, մենք ոսկորներ գտանք, գանգի կտորներ ու հնագույն ժամանակների կենդանու ատամներ: Չգիտեմ, թե ինչ կենդանի է ու որ դարին են պատկանում մնացորդները: Եբթադրում եմ, որ սա արդեն անհետացած կաթնասուն է»,- ասել է Մարկոզաշվիլինի, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Մնացորդներն արդեն տեղափոխել են Գուրջանի եւ մոտ ժամանակներում հետազոտության համար կփոխանցվեն Վրաստանի ազգային թանգարանին: