Ուկրաինայի գերագույն Ռադայում «Տարածաշրջանների կուսակցության» խմբակցությունը լքել է 17 ժողովրդական պատգամավոր: Այդ մասին երեկոյան կայացած նիստում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուսլան Կոշուլինսկին, հաղորդում է ՈՒՆՆ-ը:
«Ըստ կանոնակարգի եւ անձամբ ներկայացված դիմումների, տեղեկացնում եմ, որ խմբակցությունից դուրս են եկել Սերգեյ բուրյակը, Տարիել վասաձեն, Կատերինա Վաշչուկը, Նիկոլայ Ջիգան, Օլեգ Զարուբինսկին, Գրիգորի Կալետնիկը, Օլեգ Կուլինիչը, Իվան Կուրովսկին»,- ասել է նա:
Աելի վաղ խմբակցությունը լքել էին այլ պատգամավորներ եւս:




























