Արկտիկական սառույցների հալման եւ Երկրի վրա արեգակնային լույսի պակասելու մեջ մեր մոլորակն է մեղավոր: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:

Հաղորդում են, որ արբանյակներից կատարած նկարահանումների տվյալների վերլուծության ու հետազոտության ընթացքում նրանք նկատել են, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Երկիրը կորցնում է իր ալբեդոն, այսինքն լույսն արտացոլելու կարողությունը:

Ինչպես նշվում է, երբ Արկտիկայում սառույցը հալվում է, ավելի մութ մակերեսը՝ ջուրը կամ հողը, փոխում է ուժերի հավասարակշռությունը՝ ավելի քիչ  լույս արտացոլելով ու ավելի շատ ջերմություն կլանելով: Մոլորակը չի հաղթահարում նաեւ ջերմաստիճանների եւ բարձրությունների գրադիենտը. արկտիկական օդը մակերեսից մթնոլոտի վերջին շերտեր ջերմությանը չի հասցնում, ի տարբերություն, օրինակ, տրոպիկական տարածքների, որտեղ օդային զանգվածներն ավելի հավասարապես են բաշխված, հաղորդում է «Ռոսիա 24»-ը: