Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները փետրվարի 21-ին քվեարկել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի պաշտոնանկության օգտին: Որոշումն ընդունվել է 332 ձայներով: Մասնավորապես, որոշման օգտին քվեարկել է «Տարածաշրջանների կուսակցության» 69, «Բատկիվշչինայի»՝ 88, «ՈւԴԱՌ»-ի՝ 41, «Սվոբոդայի»՝ 36, Կոմկուսի՝ 32, եւ որեւէ խմբակցությունում չընդգրկված 66 պատգամավոր:
Պատգամավորները նշել են, որ իրավունք չունեն ՆԳ նախարարին հեռացնել ըստ գործող Սահմանադրության, եւ որոշումն ուժի մեջ կմտնի, երբ ուժի մեջ մտնի այսօր ընդունված Սահմանադրությունը:




























