Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 32-ամյա բնակչուհի Դիանա Շ.-ն մեղադրվում է համաքաղաքացի Կարեն Ա.-ին սպանելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին: Դիանա Շ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մուրճով հարվածել եւ սպանել է Կարեն Ա.-ին:
Դիանա Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: Դիանա Շ.-ն կալանավորված է եւ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում:
Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 4-ին:



























