Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 22-23-ին սուգ է հայտարարել Ուկրաինայում ակցիաների ժամանակ զոհված մարդկանց հիշատակին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այդ որոշման օգտին են քվեարկել 383 պատգամավորներից 355-ը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հրամանով նույնպես փետրվարի 22-ին ու 23-ին սուգ էր հայտարարել զանգվածային ակցիաների ժամանակ զոհված անձանց հիշատակին: «Ուկրաինայում զանգվածային ակցիաների հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ որոշվել է փետրվարի  22-ին ու 23-ին սուգ հայտարարել»,- ասվում է հրամանի տեքստում, որը հրապարակվել է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:

Հրամանի համաձայն՝ Ուկրաինայի տարածքում սգո օրերին իջեցվում է պետական դրոշը պետական իշխանության մարմինների շինությունների վրա, տեղական ինքակառավարման մարմինների, պետական ձեռնարկություններից, հաստատություններից վրա, չեղյալ են հայտարարվում զվարճային  միջոցառումները, մարզական մրցությունները, հաստատված կարգով փոփոխություններ են մտցվում ռադիո-հեռուստատեսային  հաղորդումներում: