Փետրվարի 21-ին տեղի  է ունեցել Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելո մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 100 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 24-27-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 24-ի ԱԺ նիստում: