Ասիացի գործարարի հատուկ պատվերով ստեղծվել է աշխարհում ամենաթանկ սմարթֆոնը՝ 600 ադամանդներով ու 24 կարատանոց ոսկով: Արժեքը կազմում է 16.7 մլն դոլար:
Այն կրում է Black Diamond անունը: Դիզայնը մշակվել է հատուկ պատվերով, իսկ սեփականատերը հոնկոնգցի օլիգարխ է, ում անունը չի հրապարակվում: Ենթադրվում է, որ թանկարժեք սարքը կարող է ժամանակի ընթացքում սերիական կարգավիճակ ստանալ:
Հեռախոսի կորպուսը 24 կարատ ոսկուց է, զարդարված 600 ադամանդով: Apple-ի «խնձորը» փոխարինվել է 53 թանկարժեք քարերով: Նշվում է նաեւ, որ սմարթֆոնի դիմային շրջանակը սապֆիրե ապակուց է, իսկ «Home» կոճակի դերը կատարում է 26 կարատանոց սեւ ադամանդը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մշակողներ տվյալների համաձայն՝ վաճառքում կհայտնվի սմարթֆոնի ոչ պակաս թանկարժեք տեսակ, որտեղ ադամանդներ չեն լինի, սակայն կպահպանվի կորպուսի թանկարժեք ոսկին: Սպասվում է, որ արժեքը մի քանի տասնյակ հազար ամերիկյան դոլար կկազմի:




























