Ուկրաինայի «Ավտոմայդան» շարժումը հայտարարել է, թե չի ընդունում իշխանության հետ որեւէ պայմանավորվածություն եւ վերջինիս փոխզիջում, բացի Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից:

Համապատասխան հայտարարությունը, ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի, տարածել է շարժման ակտիվիստ Սերգեյ Խաջինովը:

«Ավտոմայդանը» հայտարարել է, թե ակտիվիստների պահանջները մնում են.

1. Իշխանության անհապաղ վերաբեռնավորում՝ հանցագործ Յանուկովիչի հրաժարականով եւ արտահերթ ընտրություններով:

2. Հանցավոր հրամանների բոլոր կատարողների՝ ուժայինների, դատախազների, դատավորների, ՊԱՏ տեսուչների հեռացում, պատժում եւ լյուստրացիա:

3. «Ավտոմայդանի» ակտիվիստների եւ «պայքարի այլ եղբայրների» բոլոր ակտիվիստների ազատում եւ քրգործերի կարճում, օգնություն զոհվածների ընտանիքներին:

4. ԵՄ հետ ասոցացման ստորագրում՝ որպես երկրում ժողովրդավարության երաշխիք:

5. «Բերկուտ» ապօրինի խմբավորման վերացում:

Նշենք, որ Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդները համաձայնություն են ստորագրել, Յանուկովիչը համաձայնվել էր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել: