Ուկրաինան եւ ԵՄ-ն պետք է ասոցացման համաձայնագիր կնքեն: Այդ մասին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է Լոնդոնում՝ մեկնաբանելով Ուկրաինայի ընդդիմության եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջեւ համաձայնությունը:
Էշթոնը հայտարարել է, թե ԵՄ-ն եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է Ուկրաինային տնտեսական օգնության փաթեթ ներկայացնեն: «Մենք ցանկանում ենք, որ երկիրը առաջ գնա: Նախագահ Յանուկովիչը մեզ դա ասել է մի քանի անգամ, որ ինքն էլ է ուզում, եւ կարծում եմ, այդպես էլ կլինի»,- ասել է Էշթոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, թե ԵՄ-ն եւ միջազգային ֆինանսական հաստատությունները բանակցություններ են վարել տնտեսական օգնության փաթեթի շուրջ՝ կարճաժամկետ, երկարաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում:




























