Խորվաթ գյուտարարը ստեղծել է ֆուտուրիստական փողկապ, որը հիանալի համապատասխանում է ցանկացած վերնաշապիկի ու միջոցառման, քանի որ նոր աքսեսուարը կարող է փոխել գույնը:
Եթե դուք ձեզ չեք համարում փորձագետ փողկապի ընտրության հարցում կամ հակառակը, շատ ժամանակ եք ծախսում ճիշտ համադրության համար, անկասկած տղամարդու iTie գաջեթը ձեր ճաշակով է, գրում է Daily Mail-ը:
Նորույթն իրենից ներկայացնում է գույնը փոխող աքսեսուար, նախատեսված տղամարդկանց համար, ովքեր հոգնել են խանութներում փողկապների տեսականին ուսումնասիրելուց: iTie ստեղծող 33-ամյա գրաֆիկական դիզայներ Տոմիսլավ Զվոնարիկի խոսքով՝ նրա մշակումը լիարժեք ինտերակտիվ է ու կարող է կոճակի սեղմումով փոխել գույնը, հաղորդում է FedPost.ru-ն:
Սա նշանակում է, որ մոտ ապագայում ուժեղ սեռի ներկայացուցիչները միայն քամելեոն փողկապի կարիք կունենան: Բացի այդ, աքսեսուարը ճկուն էկրան ունի ու կարող է աշխատել iOS-ծրագրերի հետ: Մշակողը հայտնել է, որ շուտով ֆուտուրիստական փողկապի սեփականատերերը կկարողանան տարբեր կտորների կազմն արտացոկող հատուկ ծրագիր ներբեռնել:




























