Մայդանի Խորհրդի նիստում Լեհաստանի արտգործնախարար ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, թե պայմանավորվածությունը պետք է պահել, այլապես բոլորը կմեռնեն: Համապատասխան տեսանյութը, որ արել էր ITV News-ը, հրապարակվել է այսօր:

Այսպես, բանակցություններից դուրս գալիս նա ասել է. «Եթե դուք չաջակցեք, արտակարգ դրություն կլինի, բանակի կլինի, բոլորը կմեռնեն»:

Ինչպես «Ուկրաինական պրավդա»-ին ասել է Ալեքսեյ Գարանը, ում Սիկորսկին հասցեագրել էր իր խոսքերը, իրենք խոսել են իրավիճակի հնարավոր լուծման մասին:

«Ես հանդես եկա մեր կողմից եւ ասացի, որ կցանկանայի ավելի շատ պահանջներ ներկայացնել Յանուկովիչին համաձայնագրում: Նա ասաց, որ դա առավելագույնն է, եւ երկիրը կփրկի պատերազմից»,- ասել է Գարանը:

Նրա խոսքով, նիստի ժամանակ Սիկորսկին ասել է, թե որպես լեհ հիշում է, թե ինչպես Լեհաստանում արտակարգ դրություն մտցրին: