Սենյակի լուսավորությունն ազդում է մարդու կողմից որոշումներ կայացնելու գործընթացի վրա: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:
Նրանց հաջողվել է հաստատել, որ արհեստական լուսավորությունը կամ արեւի լույսը նպաստում են, որ մարդը հապշտապ որոշումներ կայացնի՝ հիմնվելով հույզերի վրա: Ավելին, նման լույսը հաճախ ավելացնում է առկա սթրեսն ու դեպրեսիան, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Գիտնակնների խոսքով՝ որեւէ կարեւոր որոշում կայացնելուց առաջ ավելի լավ է սենյակում անջատել լույսը կամ վարագույրով փակել պատուհանը:




























