ԱՄՆ-ում Հովնանյան հայկական դպրոցի 46-ամյա տնտեսվար Աբելյարդո Ռամիրեսը ձերբակալվել է 23-ամյա կնոջ հանդեպ ոտնձգությունների մեղադրանքով, հաղորդում է nj.com կայքը: Վերջինս հայտարարել է, որ Ռամիրեսն իր նկատմամբ անօրինական գործողություններ է թույլ տվել, երբ ինքը 15-18 տարեկան էր: Ռամիրեսին ազատ են արձակել 350 հազար դոլար գրավի դիմաց, հայտարարել է դատախազ Ջոն Մոլինելին:
Նյու-Ջերսի նահանգի Գլեն-Ռոք քաղաքի այկական մասնավոր միջնակարգ Հովնանյան դպրոցի ղեկավարությունը հեռացրել է Ռամիրեսին, երբ հայտնի է դարձել նրա ձերբակալության մասին:
Նախկինում նրա վարքագծում նմանատիպ ոչինչ չի նկատվել: Ռամիրեսն ամուսնացած է, աշխատանքի է ընդունվել այն բանից հետո, երբ դպրոցում ստուգել են նրա կենսագրությունը:



























