Գյումրու ծննդատանը հազվադեպ են հանդիպում չորրորդ կամ ավելի երեխա ունեցող ծննդկաններ, ահա թե ինչու է բոլորին ուրախացրել եւ զարմացրել փոքրիկ Տիգրանի ծնունդը, ով ընտանիքի 11-րդ զավակն է:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության փոխանցմամբ, բազմազավակ մայրը` 33- ամյա Մարիցա Դիլանյանն ունի 5 աղջիկ եւ արդեն 6 տղա: Ասում է` փոքրիկ Տիգրանի ծնվելուն անհամբեր սպասել են ու հիմա շատ երջանիկ են: Երիտասարդ մայրը, նկատի ունենալով, որ ներկայում քչերն են ցանկանում շատ զավակներ ունենալ, խորհուրդ է տալիս չսահմանափակվել մեկ կամ երկու երեխա ունենալով: Իսկ Ղազարյանների ընտանիքը համալրվել է 6-րդ զավակով:

Ընտանիքի հայրը` Վրեժ Ղազարյանը, հպարտանում է ապագայում երկրին 4 զինվոր տալու հեռանկարով:

Տեսանյութը՝ ԳԱԼԱ TV