Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է օրինագիծ  Վիկտոր Յանուկովիչի իմպիչմենտի մասին, հաղորդում է «Liga»-ն:

Ինչպես հաղորդում է երկրի խորհրդարանի պաշտոնական կայքը, փաստաթուղթը գրանցվել է փետրվարի 21-ին 4171 համարի ներքո: Հեղինակը անկուսակցական պատգամավոր Նիկոլայ Ռուդկովսկին է: Օրինագծի տեքստը կամ ուղեկից նամակը Գերագույն Ռադայի կայքւմ բացակայում է, հաղորդում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմությունը՝ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: