Իտալիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատեո Ռենցին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, հայտնում է AFP-ն։
39-ամյա Ռենցին Իտալիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է։
Այդ պաշտոնում նա կփոխարինի Էնրիկո Լետային, որին մեղադրել են խոստացած բարեփոխումներն իրականացնելու անկարողության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն։
Իտալիայի նախագահը նաեւ հաստատել է Ռենցիի առաջարկած կառավարության կազմը։




























