Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային առաջարկել է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բարելավման համար բարձր մակարդակով երկխոսություն սկսել։
«Ես ձեզ երկխոսության կոչ եմ անում, նախագահ Օբամա, հայրենասիրական, հեղափոխական Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ երկխոսության։ Ես ընդուում եմ մարտահրավերը, եւ եկեք երկխոսություն սկսենք եւ սեղանին դնենք ողջ ճշմարտությունը»,- Մադուրոյի խոսքերն են մեջբերում տեղի լրատվամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Մադուրոն Վաշինգտոնին մեղադրել էր Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի համար՝ նկատի ունենալով Կարակասի վերջին անկարգությունները, որի ընթացքում 8 մարդ զոհվել, 137-ը վիրավորվել էին։




























