ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Կիեւ, լրագրողներին հայտնել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Բացի այդ, սպասվում է, որ մարտի սկզբին Ուկրաինա կայցելի ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը, որպեսզի աջակցի խաղաղ կարգավորման գործընթացին եւ իշխանության եւ ընդդիմության միջեւ համաձայնագերի կյանքի կոչմանը», — Պետդեպի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուլովիչը եւ ընդդիմության առաջնորդները ուրբաթ օրը երկրում իրավիճակի կարգավորման համաձայնագիր են ստորագրել։ Կողմերը պայմանավորվել են նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել, ձեւավորել կոալիցիոն կառավարություն եւ նոր համաներում հայտարարել Կիեւի ցուցարարների նկատմամբ։




























