Ուկրաինայի բողոքի ցույցի մասնակիցները կազմաքանդում են Վլադիմիր Լենինի հուշարձանները։ Միայն անցած գիշեր 12 հուշարձան են քանդել Ժիտոմիրում, Պոլտավայում, Չերնիգովում, Դնեպրոպետրոսկում եւ այլուր։
Քանդման նախաձեռնողները հիմնականում «Աջ սեկտորի» ակտիվիստներն էին։
Դնեպրոպետրոսկում հուշարձանի քանդման համար վերամբարձ կռունկ էին կանչել, սակայն վարորդը, իմանալով, թե ինչի համար են իրեն հրավիրել, թողել հեռացել է։ Մնացած քաղաքներում բեռնատարներ են օգտագործել, հայտնում է «Նովայա գազետան»։
Միեւնույն ժամանակ, «Աջ սեկտորի» ակտիվիստները պահանջել են փակել «Ռեգիոնների կուսակցությունը» եւ Ոիկրաինայի Կոմունիստական կուսակցությունը։




























