ՌԴ կառավարությունը առաջարկում է խստացնել պահանջները այն գործատուների նկատմամբ, որոնք աշխատանքային ներգաղթյալների են  ընդունում։

Օրինագծի համաձայն՝  գործատուն եւ աշխատանքի պատվիրատուն պարտավոր են աշխատելու նպատակով վիզա չպահանջվող կարգով ՌԴ ժամանած արտասահմանցի աշխատակիցների համար նյութական, բժշկական եւ կենցաղային պայմաններ ապահովել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Կառավարությունում նաեւ առաջարկվում է աշխատանքի ընդունվող արտասահմանցիներին միաժամանակ ներկայացնել մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթուղթ, - նշվում է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում: