Իշեմիկ ինսուլտի ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված հաղորդավար Համլետ Ղուշչյանն արդեն դուրս է գրվել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո հաղորդավարը դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա առողջական վիճակը լավ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հիվանդանոց է տեղափոխվել հաղորդավար Համլետ Ղուշչյանը: Վերջինս մեկնել էր Ջերմուկ հանգստանալու, սակայն ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ խրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա՝ շաքարային դիաբետ, շողացող առիթմիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում կա: