Պատմության մեջ առաջին անգամ Եգիպտոսում լիբերալ «Ադ-Դուսթուր» կուսակցության նախագահ ընտրվել է կին՝ ակտիվիստ Խալյա Շուքր Ալլան: Այդ մասին հաղորդում է Al Arabya-ն՝ վկայակոչելով կուսակցության հիմնադիր ու դրա նախկին նախագահ Մուհամեդ Բարադեին:

«Կուսակցական բյուրոյի անդամ Խալյա Շուքր Ալլան նշանավոր կուսակցական գործիչ է: Նրա օգտին են քվեարկել կուսակցության ղեկավարության 107 անդամներ, դեմ՝ 57-ը»,- հայտարարել է Բարադեին, հաղորդում է «Gazeta.ru»-ն: 

Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը որոշել է «Ադ-Դուսթուր» կուսակցության նախկին նախագահ Մուհամեդ Բարադեին ճանաչել դրա պատվավոր նախագահ: