Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը եւ իտալական Proto խումբն ամերիկյան New York Times-ի գլխավոր բաժնետերերից կդառնան։ Ֆինանսական գործարքը կկատարվի հաջորդ շաբաթ։

Մագնատ Սլիմը եւ Proto-ն համատեղ կստանան New York Times-ի բաժնետոմսերի 19%-ը։ Ընդ որում՝  մոլորակի ամենահարուստ  մարդկանցից մեկի բաժնեմասը կկազմի 17%, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել էին New York Times-ում իր ֆինանսական մասնակցությունն ընդլայնելու Սլիմի մտադրության մասին։ Մինչ այս մեքսիկացի մագնատին ամերիկյան թերթի բաժնետոմսերի 8%-ն էր պատկանում։