Ուկրաինայում փետրվարի 18-22-ը անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը հասել է 603-ի: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության կայքը:
«Անցած օրվա ընթացքում (փետրվարի 21-ի 6:00-ից փետրվարի 22-ի 6:00-ն) բժիշկների օգնությանն է դիմել 26 մարդ, 21-ը հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քաղաքում բախումների սկսվելու պահից ի վեր բժիշկների օգնությանն է դիմել 603 մարդ, 390-ը հոսպիտալացվել են: Զոհերի թիվը Կիեւի կոնտրոնում վերջին բախումներից սկսած նույնն է մնում՝ 77 մարդ:




























