Վենեսուելայում խռովությունները սկսվելուց երկու շաբաթ անց 9 մարդ զոհվել, 137-ը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ 104 մարդ ձերբակալվել է, նրանք տարբեր նահանգների դատարաններում պատասխան կտան, հայտարարարել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Օրտեգա Դիասը։
Երկրի ՆԳ նախարար Միգել Ռոդրիգես Տորեսի խոսքով՝ 9-րդ զոհը 29-ամյա երիտասարդ է, որը փորձել էր մոտոցիկլետով անցնել ցուցարարների փակած փողոցը։
Մթության մեջ մոտոցիկլավարը չի նկատել ցուցարարների անցկացրած արգելապատնեշը եւ բախվել է դրան, փոխանցում է «»ՌԻԱ Նովոստին։
Օրտեգա Դիասն ավելի վաղ հայտնել էր, որ եւս չորս մարդ սպանվել են Կարակասում, երկուսը Կարաբոբո նահանգում, մեկը՝ Սուկրայում, մեկը՝ Լարայում։
Վենեսուելայում նախորդ շաբաթ նախագահ Մադուրոյի հակառակորդների եւ կողմնակիցների հանրահավաքներ էին անցկացվել։ Ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Լեոպոլդո Լոպեսը կալանավորվել էր։




























