ԵՄ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական կայունությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ ակումբի առաջին վերապատրաստումների մասնակիցների հարցերին:

Հրիստեայի խոսքով՝ Եվրամիությունը գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանի զարգացման ճանապարհին: Դեսպանն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Մենք կոչ ենք անում կողմերին անել հնարավոր ամեն ինչ համաձայնության հասնելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աշխատում է Մինսկի խմբի հետ փոխհամագործակցության սկզբունքով:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն դասական իմաստով անվտանգության երաշխիքներ ներկայացնող կառույց չէ. տնտեսական ու ինստիտուցիոնալ ուղղությունները չեն առանձնանում ռազմական բաղադրիչից: