Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին փետրվարի 22-ին հաղորդել է փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին՝ խորհրդարանի նիստի բացման ժամանակ:

Նրա խոսքով՝ Ռիբակը հրաժարական է ներկայացրել հիվանդության պատճառով, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Իր հերթին, ինչպես հաղորդում է «Liga»-ն՝ հրաժարական է ներկայացրել նաեւ Գերագույն Ռադայի առաջին փոխխոսնակ Իգոր Կալետնիկը:

Նիստին գրանցվել է 248 պատգամավոր՝ Տարածարջանների կուսակցություն խմբակցությունից (23 պատգամավոր), «Բատկիվշչինայից» (66), «ՈւԴԱՌ»-ից (37), «Սվոբոդայից 35), ՈւԿԿ (32) եւ անկուսակցականներ (55):