Փետրվարի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արեւշատ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























