Փետրվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:



























