Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Էրեբունի եւ Նոր Արեշի 36-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:



























