Ուկրաինայի Գերագույն ռադայի եւս 10 պատգամավոր հեռացել է Տարածաշրջանների կուսակցություն խմբակցությունից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Լիգա-Նովոստին», հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, ով այսօր բացել ու վարում է Ռադայի նիստը:

Նրա խոսքով՝ շրջանայինների խմբակցությունից հեռացել են պատգամավորներ Ալեքսանդր Վոլկովը, Վլադիմիր Դուդկան, Արտյոմ Շչերբանը, Իվան Միրնին, Գենադի Վասիլեւը, Նվեր Մխիթարյանը, Վիկտոր Ժերեբնյուկը, Սերգեյ Կացուբան, Լարիսա Մելնիչուկը

Ինպես ավելի վաղ  հայտնում էր NEWS.am-ը, խմբակցությունը նախկինում լքել էին 17 պատգամավորներ՝ կանոնակարգի համաձայն ու սեփական դիմումների համաձայն՝ Սերգեյ Բուրյակը, Տարիել Վասաձեն, Կատերինկա Վաշչուկը, Նիկոլայ Ջիգան, Օլեգ Զարուբինսկոյը, Գրիգորի Կալետնիկը, Օլեգ Կուլինչը, Իվամ Կուրովսկին:

Խմբակցությունից հեռացել է նաեւ Կիեւի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն: